Համակարգեր

img
Մետաղական կոնստրուկցիաներ և ավտոմատացման համակարգեր

Չհրկիզվող պահարաններ

 «Էլլիպս  Ջի Էյ» ՍՊԸ արտադրում և վաճառում է 6 տեսակի չհրկիզվող պահարաններ, որոնք դասվում են միջազգային կարգի բարձր որակի չհրկիզվող պահարանների շարքում`

        չափսեր        լայն.   բարձ.  Խոր.

 

        Э - 0142`    700   x   1430   x   530      

        Э -  0134`  700   x   1080   x   530

        Э - 0132`   590   x   1030   x   530

        Э - 0022`   490   x    510   x   400

        Э - 0012`   490   x    410   x    400

        Э - 0012v` 390   x    510    x   400

Առաջին երեք տեսակը ունեն ուղղահայաց 6 սողնակ  Ф 30 մմ և  հորիզոնական 10 սողնակ Ф 30 մմ:

Հաջորդ երեք տեսակը ունեն ուղղահայաց 2 սողնակ  Ф 17 մմ  և հորիզոնական 2 սողնակ Ф 17մմ:

Պահարանները պատրաստվում են բարձրորակ պողպատից և լցոնվում են հրակայուն պաշտպանիչ խառնուրդով,  որը ապահովում է մինչև 2 ժամ հրակայունություն:

Չհրկիզվող պահարանները կահավորվում են էլեկտրոնային կառավարվող երկաստճիան կոդային փականով, որի կոդային փականի կոմբինացիան պրակտիկորեն հնարավոր չէ վերծանել:

Էլեկտրական մասը աշխատում է 12 վոլտ լարմամբ և հնարավոր է ապահովել անընդմեջ սնուցում:

Բունկերային դռներ

«Էլլիպս  Ջի Էյ»  ՍՊԸ  պատրաստում է  A1 տեսակի և A2 տեսակի պայթյունապաշտպան գերբարձրագույն ամրության բունկերային դռներ:

Բունկերային դռների չափսերն են `

Լայնություն`     11580 մմ

Բարձրություն`  2 0700 մմ

Հաստություն`    200մմ

Դռների հաշվարկային քաշ` 750- ից 800 կգ

Բունկերային դուռը լցոնված է հրակայուն պաշտպանիչ խառնուրդով և ունի 2 ժամ հրակայունություն, որը համարվում է հրակայունության շատ բարձր աստիճան:

Պատրաստվում են  բարձր որակի պողպատներից:

Փականի  սողնակները պատրաստվում են լեգիտացված պողպատից: Ուղղահայաց սողնակների քանակը` 2 հատ Ф 32մմ , հորիզոնական սողնակների քանակը ` 6 հատ Ф 32մմ:

Լրակազմում առկա է  նաև վանդակաճաղ՝ դռնակ, ներսի կողմից իր մեխանիկական փականով:

Բունկերային դուռը կարող է կահավորվել 1-3 աստիճան էլեկտրոնային վանդալապաշտպանված կոդային  ստեղնաշարով և բացվել 1-3 ճիշտ կոդային կոմբինացիա հավաքելուց հետո:

Յուրաքանչյուր կոդային կոմբինացիա ունի փոխելու հնարավորություն:

Քանզի կոդային փականները  (2 աստիճան զուգահեռ) աշխատում են 12 վոլտ լարմամբ, ապա կա նաև հնարավորություն ապահովել դռան բացումը հոսանքի բացակայության ժամանակ, անընդմեջ սնուցման սարքի օգնությամբ:

Ներգրավված ապրանքեր